Կարևոր իրադարձություններ

Ասեմ, հզորի հետ են բանակցում, թույլի հետ չեն բանակցում. Ծառուկյան

13 Հոկտեմբեր, 2018 13:53
Ասեմ, հզորի հետ են բանակցում, թույլի հետ չեն բանակցում. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, անկախ այն հանգամանքից Ընտրական Օրենսգիրքը կփոխվի թե, ոչ:

Ծառուկյանը խոսել է նաև Երևանու ավագանու ընտրություններին քիչ ձայներ հավաքելու մասին.

«Քաղաքապետի ընտրությունը հեղափոխական էր, որը անհրաժեշտ էր, մենք էլ դա նորմալ ընդունեցինք, շնորհավորեցինք, մեր երևանցիների ցավն էլ տանեմ, հաղթողներինն էլ։ Այսօր ամեն մարդ, ինչի համար պատասխանատվություն ա վերցրել, պետք է անի»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև նշել է, որ քաղաքականությամբ չի ապրում, քաղաքականության հաշվին չի ապրում, այլ ուզում է իր հնարավորությունները, կապը իրագործի հօգուտ իր ժողովրդի․ «Ասեմ, հզորի հետ են բանակցում, թույլի հետ չեն բանակցում»,-հավելեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին