Կարևոր իրադարձություններ

Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ՀՔԾ պետ

13 Հոկտեմբեր, 2018 13:39
Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի մասին մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքնազգացողությունը վատացել է և անազատության մեջ պահելու հետ նրա հիվանդությունն անհամատեղելի է՝  նշելով. «Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»:

ՀՔԾ պետն ասել է, որ փորձաքննություն է իրականացվում, և Գրիգորյանի հետ միասին ուրիշ մարդիկ էլ կան, որոնք ունեն առողջական խնդիրներ:

«Խնդիրն այն է, թե այդ հիվանդություններն անհամատեղելի՞ են անազատության մեջ պահվելու հետ, թե՞ ոչ: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանի հետ կապված, նման փաստ առայժմ չկա»,- հավելել է Սասուն Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին