Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Թրյուդոն՝ գունավոր գուլպաներով

13 Հոկտեմբեր, 2018 12:10
Փաշինյանն ու Թրյուդոն՝ գունավոր գուլպաներով

Հայաստանի և Կանադայի վարչապետներն այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հագել էին եռագույնը խորհրդանշող գուլպաները:

«Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարո՛ն վարչապետ, մեկը՝ Ձերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․

«Ջասթինի հետ պայմանավորվել ենք. վաղվա հանդիպմանը երկուսս էլ այս գուլպաներն ենք հագնելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին