Կարևոր իրադարձություններ

Ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

13 Հոկտեմբեր, 2018 11:36
 Ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատանեկան թիմը 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալն է նվաճել: Բուենոս Այրեսում ընթացող Օլիմիպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ,  հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով գերազանցել է Մեքսիկայի ներկայացուցչին: Նախօրեին պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին