Կարևոր իրադարձություններ

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրեններին

13 Հոկտեմբեր, 2018 11:18
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրեններին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք...:

Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորութուն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին