Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՖՄԿ գագաթնաժողովի կատարյալ կազմակերպման համար

12 Հոկտեմբեր, 2018 23:10
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՖՄԿ գագաթնաժողովի կատարյալ կազմակերպման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ իսկական մարտահրավեր էր ունենալ այսքան քիչ ժամանակ և այդքան լավ կազմակերպել ամեն ինչ: 

«Այստեղ նաև շատ հուզիչ էր փողոցում մարդկանց ընդունելությունը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն թիմին, որն աշխատել է ձեր հիանալի ընդունելության համար, որով մեզ հյուրընկալեցիք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: 

Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ Մակրոնն ասել է, որ Ազնավուր լսում է փոքրուց: «Նրա մահից 15 օր առաջ ճաշել ենք միասին: Ես մեծ հիացմունք ունեմ իր հանդեպ: Շատ երգեր կան, որ խորապես սիրում եմ, բայց «Լա Բոհեմ»-ն իմ ամենանախընտրելին է»,- ասել է Մակրոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին