Կարևոր իրադարձություններ

«Օֆշորային «լվացքատունն» ու «օտարերկրյա» ներդրումների առասպելը

12 Հոկտեմբեր, 2018 18:29
Հեղինակ՝ Ատոմ Մարգարյան
«Օֆշորային «լվացքատունն» ու «օտարերկրյա» ներդրումների առասպելը

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օֆշորային "լվացքատունն" ու "օտարերկրյա" ներդրումների առասպելը

Վերջին շրջանում քոչարյանամերձ ու քոչարյանահակ լրատվամիջոցներն ու ցանցային ֆեյքերը, մեկը մյուսին հերթ չտալով, գովերգում են քոչարյանական տնտեսական թռիչքի առասպելը, ու հատկապես՝ դրանց մեջ երկնիշ տնտեսական աճի ու ներդրումային բումի թեմաները։ Մի կողմ թողնենք դրանց հետ կապված վիճակագրական մանիպուլյացիաներն ու ձեռնածությունները: Այնուամենայնիվ, ընդունենք, որ ներդրումներ եղել են, ու հատկապես՝ շինարարության ոլորտում։ Բայց ի՞նչ աղբյուրներից։ 
ԱԱԾ վերջին բացահայտումը՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման /ամենահամեստ հաշվարկներով խոսքը 90 միլիոն դոլարի մասին է/ ու դրանց միջոցով Հայաստանում երեք շքեղագույն հյուրանոցների կառուցման վերաբերյալ, ուղղակի լույս են սփռում հիշյալ ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների բլեֆի վրա։ 
Հայաստանից թալանված ու օֆշորային գոտիներում հանգրվանած-լվացված, ու մաքրամաքուր տեսքով որպես "օտարերկրյա ուղղակի ներդրումներ" գեղեցիկ ցուցանակի տակ երկիր մտած գումարների մասին շատ է գրվել ու խոսվել։ Կիպրոս, Ջերսի, Բելիզ, Վիրջինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա... այս շարքը կարելի է շարունակել։ Սրանք են այն հավաքական լվացքատները, որոնք տասնամյակներ շարունակ հարթակ են եղել Հայաստանից անօրինական գումարների դուրսբերման համար։ Օգտագործվել են փողերի լվացման բազմատեսակ սխեմաներ՝ դրածո կամ երրորդ անձանց միջոցով ընկերությունների հիմնում, տրանսֆերային գնագոյացում, արժեթղթերի միջոցով մանիպուլյացիաներ, անշարԺ գույքի վարձակալության հետ խարդախություններ և ֆիկտիվ պայմանգրերով վճարումներ օֆշորային ընկերություններին և այլն։ 
Մի բան ակնհայտ է. Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները ազդելու էին օֆշորային "լվացքատան" անխափան աշխատանքի վրա ու որպես հետևանք "օտարերկրյա" ուղղակի ներդրումները, ասել է թե՝ հայաստանյան կրիմինալ ծագումնաբանության փողերի հետադարձ հոսքը պետք է էապես կրճատվեր, հատկապես՝ օֆշորային գոտիներից։ Պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է։ 2018թ հունվար-հունիսին հատկապես դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովող առաջատար օֆշորներից ներդրումները կրճատվել են 10-11 անգամ։ Սա է իրականությունը։ Այնպես որ, ներդրումների կրճատման պատճառը պետք է ոչ միայն և ոչ այնքան արտահերթ ընտրությունների հետ կապված ռիսկերի մեջ տեսնել, որքան ներդրվելիք փողերի ծագման կրիմինալ ծագումնաբանության մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին