Կարևոր իրադարձություններ

Երևանյան հռչակագրի ընդունում, գլխավոր քարտուղարի ընտրություն. ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

12 Հոկտեմբեր, 2018 17:40
Երևանյան հռչակագրի ընդունում,  գլխավոր քարտուղարի ընտրություն. ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին