Կարևոր իրադարձություններ

«Աշխարհի ամենաբարձր ծառից մենք թքած ունենք՝ Մարալիկի քաղաքապետը ՀՀԿ-ական է, թե ՔՊ-ական . «Ադեկվադ» -ի հաղորդավարները՝ Մարալիկի դեպքերի մասին

12 Հոկտեմբեր, 2018 15:36
«Աշխարհի ամենաբարձր ծառից մենք թքած ունենք՝  Մարալիկի քաղաքապետը ՀՀԿ-ական է, թե  ՔՊ-ական . «Ադեկվադ» -ի հաղորդավարները՝ Մարալիկի դեպքերի մասին

Երեկվանից լրատվամիջոցներում տարածվում են տեսանյութեր, ըստ որի՝ Մարալիկ քաղաքում «Ադեկվատ»  նախագծի հաղորդավարներ Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին մի խումբ մարալիկցիներ փորձում են ծեծի ենթարկել:

Aravot.am-ի հետ զրույցում մարալիկցի Հարություն Ուռուտյանը, ով ներկա է եղել միջադեպին՝ հայտնել էր, որ իրենք կասկած չունենք, որ նրանց հենց Արտակ Գևորգյանն էր բերել (խոսքը Անիի համայնքապետի մասին է) ։

Դեպքի առնչությամբ Shabat.am լրատվականը կապ հաստատեց  Արտակ Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ այդ միջադեպի հետ:Թե ինչ են գրում լրատվամիջոցները, չեմ կարող ասել, նրանք իրենց աշխատանքն  են անում, ես՝ իմ աշխատանքը: Այդ ամենի հետ ես այնքանով կարող եմ կապ ունենալ, ինչքանով  նրանք բոլորը (խոսքը լրատվամիջոցների մասին է): Դա ուղղակի աբսուրդ է»:

Իսկ «Ադեկվադ»-ի հաղորդավարները այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով գործող քաղաքապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների և իրենց վրա հարձակված քաղաքացիների միջև կապին՝   նշեցին.

«Մենք չէինք գնացել Մարալիկ՝ սատարելու գործող քաղաքապետին: Կտա նա հրաժարական, չի տա՝ դա մեզ չի վերաբերում, դա մարալիկցիների գործն է: Աշխարհի ամենաբարձր ծառից մենք թքած ունենք, թե Մարալիկի քաղաքապետը ՀՀԿ-ական է, ՔՊ-ական, թե այլ  կուսակցության անդամ: Մեզ չի վերաբերում ինչու են հրաժարական պահանջում և կտա՞ նա հրաժարական, թե՞ ոչ»:

 Նրանք շարունակեցին պնդել, որ իրենց վրա հարձակում իրականացրած խուլիգանախմբի ուղղորդողը Նիկոլ Փաշինյանն ու ներկա իշխանություններն են:

«Եթե մենք ուղիղ եթերով ցույց չտայինք, թե ինչ է իրականում եղել, հնարավոր է՝ մեզ մեղադրեին ամեն ինչում,: Երեկվա ուղիղ եթերը ցույց տվեց ներկա իշխանության և մասնավորապես  Նիկոլ  Փաշինյանի իրական դեմքը: Այս երևույթը մենք անվանում ենք փաշիզմ: Իրանք եկել էին «սատանի մայլում քյանդրբազություն էին անում»:

«Վարչապետի վերահսկողության պետը ՝Դավիթ Սանասարյանը գնացել է Մարալիկ՝ սատարելու երեկվա խմբին: Սա սատարման ակցիա է, ոչ թե  ճշմարտությունը պարզելուն ուղղված քայլ »:

Նրանք անդրադարձան նաև ոստիկանության կատարած աշխատանքին, նշելով, որ ոստիկանությունը  նորմալ աշխատանք է տանում, միայն թե նրանց չեն թողնում ավելի ազատ գործել.

«Քաղաքական իշխանության կողմից իրավական համակարգը զսպվում է:Նրանց կաշկանդել ու դեպի «բարդակ» է տարել Նիկոլ Փաշինյանը »,- նշեց Նարեկ Մալյանը:

Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածելլ, ըստ որի՝ բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժին են ներկայացել դեպքի մասնակից 5 քաղաքացիներ, որոնցից վերցվել են բացատրություններ:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին