Կարևոր իրադարձություններ

Հայաստանի գոյությունը կախված է ռուսական ռազմաբազայից .«Независимое военное обозрениe»

12 Հոկտեմբեր, 2018 14:33
Հայաստանի գոյությունը կախված է ռուսական ռազմաբազայից .«Независимое военное обозрениe»

«Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի», նման վերտառությամբ հոդված է ներկայացրել Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսը , հոդվածում քննարկվում է Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցը, ինչպես նաև զուգահեռներ են անցկացվում հայկական ու այդ երկու պետությունների բանակների միջև:


Հեղինակը՝ Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն) նկատում է, որ թեև Ռուսաստանի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել:

«Իսկ այ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Դուշանբեն ու Բիշքեկը պարբերաբար Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ:

Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում խիստ տարածված վարկած կա առ այն, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում  Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,-գրում է հեղինակը: 

Նա ընդգծում է, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի, պաշտոնական Երևանը բավականաչափ խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով:

«Եվ Հայաստանը դա անում է այն պարագայում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-գրում է Խրամչիխինը:

Հեղինակը նշում է, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին