Կարևոր իրադարձություններ

Մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն. Դավիթ Սանասարյան

12 Հոկտեմբեր, 2018 14:22
 Մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն. Դավիթ Սանասարյան

«Ես համայնքապետից հրաժարական պահանջելու իրավասություն չունեմ, դա ձեր իրավասությունն է, դուք պահանջում եք: Որևէ մեկը ո´չ գյուղապետ,    ո´չ քաղաքապետ, ո´չ նախագահ չի ծնվել, ճգնաժամի լուծման տարբերակ կա». ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ հղում կատարելով վարչապետի կոչին, ըստ որի, եթե արդար են ընտրված համայնքապետերը և կարծում են, որ այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան, նորից անցկացվեն ընտրություններ, և նրանք էլ առաջադրեն իրենց թեկնածությունը:

Նա  բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրեց,  որ ուսումնասիրություն են կատարելու և հատ առ հատ նայելու են, թե պետբյուջեի միջոցները ինչպես են ծախսվել:

«Խնդրում եմ այստեղ թշնամիներ չփնտրել, այստեղ մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն»,-ասաց նա:

 
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք  ուսումնասիրություն կանեն համայնքում: «Այստեղ ճգնաժամ կա, ուզում ենք հասկանալ՝ ինչու են բողոքում այս մարդիկ»,-ասաց նա և նշեց, որ չարաշահումների վերաբերյալ բողոքներ կան:


«Պետք է օբյեկտիվ լինենք, մենք բոլոր դեպքերում այդպես ենք լինելու: Նախորդ կառավարությունից տարբերվում ենք նրանով, որ այս կամ այն թայֆայի մտածելակերպ չունենք, մենք ուզում ենք օրինականություն տիրի, մեր գործը ուսումնասիրություններն են»,-ասաց նա:

Այս պահին Դավիթ Սանասարյանը և բնակիչները սպասում են համայնքապետին:

 

Լրահոս

Դիտել ավելին