Կարևոր իրադարձություններ

Վանաձորում կրակոցներ են հնչել. երեք հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է (լուսանկարներ)

12 Հոկտեմբեր, 2018 13:37
Վանաձորում կրակոցներ են հնչել. երեք հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ 

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։



 

 

Լրահոս

Դիտել ավելին