Կարևոր իրադարձություններ

Հայաստանն առաջին անգամ ընդունում է գեղասահքի երիտասարդների Գրան Պրին ( արդյունքներ, տեսանյութ)

12 Հոկտեմբեր, 2018 13:11
Հայաստանն առաջին անգամ ընդունում է գեղասահքի երիտասարդների Գրան Պրին ( արդյունքներ, տեսանյութ)

Երևանում մեկնարկել է գեղասահքի երիտասարդների աշխարհի Գավաթի խաղարկության 7-րդ փուլը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է նման խոշոր մրցաշար ընդունում:

Միջազգային մրցաշարում մեր երկիրն ունի 5 մասնակից՝ 2 աղջիկ, 1 տղա և 1 պարային զույգ:

Երեկ կայացած կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ 17-ամյա Էլեն Հակոբյանը բավականին ցածր` 21,24 միավոր է վաստակել,  իսկ 15-ամյա Մարինա Ասոյանը` 28,14 միավոր:

Էլեն Հակոբյանի ելույթը կարճ ծրագրում

Մարինա Ասոյանի ելույթը կարճ ծրագրում

Աղջիկների պայքարում կարճ ծրագրից հետո առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցչուհի Ալեքսանդրա Տրուսովան, ով երիտասարդների աշխարհի չեմպիոն է:

14-ամյա մարզուհին փայլուն ելույթ է ունեցել և վաստակել 74,19 միավոր:

Երկրորդ տեղում Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալյոնա Կանյիշևան է (67,75), եռյակը եզրափակում է 16-ամյա ճապոնուհի Նանա Արակին (63.06):

 

Լրահոս

Դիտել ավելին