Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը կոչ է անում բնակիչներին հանդուրժող լինել

12 Հոկտեմբեր, 2018 12:42
Դավիթ Սանասարյանը  կոչ է անում բնակիչներին հանդուրժող լինել

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ մեկնում է Մարալիկ՝ արձագանքելով բնակիչների ձայնին:

«Քանի որ Մարալիկի հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում և դիմել են, որ Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ իրականացնի Մարալիկում, հիմա մենք մեկնում ենք Մարալիկ»,- ասաց նա և խնդրեց մարալիկցիներին, որ եթե որևէ մեկը գալիս է Մարալիկ` լինի ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց պահեն:

«Թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքը անեն, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն, խնդրում եմ՝ հանդուրժող լինեք, մինչև գանք, տեսնենք՝ ինչն ինչոց է»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին