Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում

12 Հոկտեմբեր, 2018 12:04
Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան եկած երկրների առաջին տիկնայք շրջում են Երևանի թանգարաններում: Նրանց թվում է Հայաստանի և Ֆրանսիայի առաջին տիկնայք՝ Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը:

Նրանք առաջինն այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, իսկ այս պահին շրջում են Կասկադում:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում է տեղի ունենում՝ հոկտեմբերի 11-12-ը:  Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում են ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին