Կարևոր իրադարձություններ

Իրավապահները շարունակում են որոնել Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

12 Հոկտեմբեր, 2018 09:49
Իրավապահները շարունակում են որոնել Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ  է արձակվել:

Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի և Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, և նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ և ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին և ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին