Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել․ «Ժամանակ»

12 Հոկտեմբեր, 2018 08:26
Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որեւէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որեւէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին