Կարևոր իրադարձություններ

Հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտնվել է քնած երեխայի հետ. (տեսանյութ)

11 Հոկտեմբեր, 2018 22:43
Հաղորդավարուհին  ուղիղ եթերում հայտնվել է քնած երեխայի հետ. (տեսանյութ)

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում (Մինեսոտա նահանգ) եղանակի տեսության հաղորդավարուհի Սյուզի Մարթինն ուղիղ եթերում հայտնվել է քնած երեխայի հետ, որին կապել էր մեջքին:

Ինչպես գրում է praedictix.com-ը, հաղորդավարուհին, որը Praedictix ընկերության օդերևութաբանության հարցերով տնօրենն է, իր քայլը մեկնաբանել է երեխաների տեղափոխման սիրելի մեթոդը հանրայնացնելու ցանկությամբ: Նրան դուր է գալիս երկու տարեկան որդուն տեղափոխել մեջքին կապած:

Նրա խոսքով՝ հատուկ լանջագոտին նրա համար իրական փրկություն է դարձել կենցաղում և հատկապես շատ է օգնել որդուն նոր ծնված ժամանակ խնամելիս:  

Եթերից հետո բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում, իսկ տեսանյութը շուրջ 1 միլիոն դիտում է ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկը լուսաբանող հաղորդավարը հազիվ է փրկվել մահից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին