Կարևոր իրադարձություններ

Վերնիսաժի աշխատողը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին

11 Հոկտեմբեր, 2018 16:01
Վերնիսաժի աշխատողը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնն այսօր թիկնապահների ուղեկցությամբ Վերնիսաժի տարածքում զբոսնելիս զավեշտալի միջադեպի ականատես է եղել:

Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց և թեւնոց նվիրելուց հետո ջերմագին համբուրել է Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ եւ ներկաների մոտ ծիծաղ է առաջացրել։

 

Լրահոս

Դիտել ավելին