Կարևոր իրադարձություններ

Լևոն Հայրապետյանն իրեն թունավորելու կասկածների մասին հայտնել է Պարգև Սրբազանին

11 Հոկտեմբեր, 2018 14:50
Լևոն Հայրապետյանն իրեն թունավորելու կասկածների մասին հայտնել է Պարգև Սրբազանին

Մահվանից առաջ գործարար Լևոն Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Արցախպրես»-ին հայտնել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել և հայտնել է իրեն թունավորելու կասկածների մասին:
«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:

Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի քննություն կիրականացնի՝ բացահայտելու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին