Կարևոր իրադարձություններ

Ձեր երկիրը ունենա 99 միլիոն բնակչություն, թե ինը միլիոն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության. Կանադայի վարչապետը

11 Հոկտեմբեր, 2018 13:04
Ձեր երկիրը ունենա 99 միլիոն բնակչություն, թե ինը միլիոն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության. Կանադայի վարչապետը

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ:  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում ընդգծեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասաց Թրյուդոն:

Կանադայի վարչապետը կարևորեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում հատկապես աֆրիկյան երկրների ներկայացվածությունը՝ Աֆրիկան համարելով Ֆրանկոֆոնիայի շարժիչը։

« Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին:  Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում: Այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի արժեքները, որոնք մարդու իրավունքներն են»,- նշեց Կանադայի վարչապետը

 Շառլ Ազնավուրի մասին խոսելով, Կանադայի վարչապետը ասաց, որ անչափ սիրում էր շանսոնյեին:

« Ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համակվեց հարգանքի տուրքով՝ ուղղված Շառլ Ազնավուրին: Շառլը մանրամասն տեսնում էր մեր լեզվի ու մեր մշակույթների բոլոր նրբերանգները: Ես տեսնում եմ նույնն այստեղ ևս»,- ասաց Թրյուդոն:

 

Լրահոս

Դիտել ավելին