Կարևոր իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր ղեկավարի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել

11 Հոկտեմբեր, 2018 10:50
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր ղեկավարի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել

Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում կազմակերպությունը նոր գլխավոր քարտուղար է ընտրելու:

Ամիսներ առաջ հավանական թեկնածուն էր գործող գլխավոր քարտուղար, կանադացի Միկաել Ժանը: Սակայն Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի՝ Փարիզ կատարած այցից հետո իրավիճակը փոխվել է: Ֆրանսիան հայտարարել է, որ սատարում է Ռուանդայի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոյի թեկնածությունը:

Դա լուրջ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Ռուանդայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 2 տասնամյակում բավականին լարված են: Ավելին, 2003թ. Ռուանդան երկրի երկրորդ պաշտոնական լեզու է հայտարարել անգլերենը:

Հարաբերությունների սրման պատճառն այն էր, որ Ռուանդան մեղադրում էր Ֆրանսիային 1994 թ. երկրում իրականացված ցեղասպանության մեջ: Վերլուծաբանները գտնում են, որ Մակրոնի և Կագամեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ֆրանսիայի և Ռուանդայի հարաբերություններում նոր էջ բացելու փորձ է:

 

Լրահոս

Դիտել ավելին