Կարևոր իրադարձություններ

Ջոն Լենոնի այրին թողարկել է Imagine երգի քավեր տարբերակը

10 Հոկտեմբեր, 2018 23:35
Ջոն Լենոնի այրին թողարկել է Imagine երգի քավեր տարբերակը

The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի նկարչուհի եւ երգչուհի Յոկո Օնոն, թողարկել է իր հանգուցյալ ամուսնու Imagine երգի քավեր-տարբերակը, ինչը համընկել է Լենոնի՝ հոկտեմբերի 9-ին նշվող ծննդյան օրվան: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում հայտնել է 85-ամյա Օնոն, ով շուտով կթողարկի իր նոր ալբոմը, որն ավարտվում է այս կոմպոզիցիայով։

«Imagine-ը միակ երգն էր, որն իմ մեջ ուժեղ ապրումներ է առաջացրել, որովհետեւ աշխարհի բոլոր մարդիկ գիտեն այն եւ ինձ կարող են քննադատության ենթարկել: Բայց ես կարծում էի, որ շատ կարեւոր է դա անել, եւ որ իմ նյարդայնությունը երկրորդական նշանակություն ունի»,-նշել է Օնոն, որին անցյալ տարի ճանաչել են Imagine-ի համահեղինակ:

«Երբ մենք ավարտեցինք այս երգի ստեղծումը, պարզապես նայեցինք միմյանց եւ ասացինք. «Մի՞թե մենք դա արեցինք»,- պատմել է Յոկոն արդեն 47-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին: Նա ենթադրել է, որ Լենոնն ինքը հավանաբար հավանություն կտար իր ներկայիս քավեր-տարբերակին: «Ջոնը եւ ես միասին շատ բան ենք ստեղծել, եւ նա ուրախ կլիներ, որ ես դա արել եմ»,-հայտարարել է Յոկո Օնոն:

 

Լրահոս

Դիտել ավելին