Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն». Ստեփան Դանիելյան

10 Հոկտեմբեր, 2018 23:06
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն է, ոչ էլ լավ ու վատ անձերը, Հայաստանի պրոբլեմը "իշխանական կուսակցություն" երևույթն է: Մինչև որ Հայաստանում իշխանությունը ընտրություններով չփոխվի, այլ ոչ թե հեղափոխությամբ, ոչ մի լավ բան մի սպասեք: Քաղաքականության մեջ "լավ" ու "վատ" մարդիկ հասկացությունը կեղծ կատեգորիա է: Կան լավ ու վատ մեխանիզմներ, լավ ու վատ ավանդույթներ և ինքնուրույն մտածող ու ինքնուրույնությունից զուրկ առաջնորդ փնտրող մարդիկ:

Ռուսները ինչ կուսակցություն էլ ստեղծեն, վերջում КПСС է դառնում, հայերը ինչ էլ ստեցծեն, վերջում ՀՀՇ է ստացվելու ու սկսվելու է սեփականության վերաբաշխում, երկրով մեկ գրասենյակների հիմնում ...: Շարունակությունը դուք գրեք: Իշխանության կուսակցության համար էլ լավագույն ընդդիմությունը ԲՀԿ-ն է լինելու, 5% էլ Դաշնակցությունն է հավաքելու (անվանումները պայմանական են):

Վեջում ոչ ոքի չմեղադրենք, դա մեր ընտրությունն է եղել: Մենք անձեր ենք ընտրում, այլ ոչ թե սկզբունքներ: Ավտորիտարիզմը և "ՀՀԿ"-ն մեր ուղեղների մեջ է, ուրիշ տեղ մի փնտրեք:

 

Լրահոս

Դիտել ավելին