Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Յըլդըրըմի և Էդուարդ Շարմազանովի միջև

10 Հոկտեմբեր, 2018 20:49
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Յըլդըրըմի և Էդուարդ Շարմազանովի միջև

Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է թուրքական մամուլում տարածված այն լուրերը, համաձայն որոնց Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր և Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև:

«Տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում: Այդ ընթացքում ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յըլդըրըմի և իմ միջև վեճ չի եղել: Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված, դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել, տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին ևս գտնվում եմ Թուրքիայում:

Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը: Այնտեղ ևս որևէ մեկը ինձ չի հակաճառել։ Վեճի մասին լուրերը հերքում եմ, քանի որ վեճը լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում:

Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, ապա դա լկտի սուտ է. հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես նույնպես ստորագրել ու քվեարկել եմ»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Էդուարդ Շարմազանովը։

 

Լրահոս

Դիտել ավելին