Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունները

10 Հոկտեմբեր, 2018 18:38
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունները

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:  Խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին