Կարևոր իրադարձություններ

Առաջիկա երկու օրը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

10 Հոկտեմբեր, 2018 18:10
Առաջիկա երկու օրը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով՝ հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին