Կարևոր իրադարձություններ

Աշոտյանը թող անուններ տա՝ ով է ճնշում գործադրել

10 Հոկտեմբեր, 2018 18:05
Աշոտյանը թող անուններ տա՝ ով է ճնշում գործադրել

Հոկտեմբերի 2-ից հետո երկրում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների և քաղաքական ուժերի միջև ընթացող բանակցությունների շուրջ Shabat.am-ը զրուցել է Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ:

Պողոսյանը նշեց, որ հոկտեմբերի 2-ը շատերին ստիպեց, որ գիտակցության գան և հասկանան, որ բանակցություններով ու երկխոսելով են հարցերը լուծվում:

«Միգուցեև հոկտեմբերի 2-ը պետք էր, դրանից հետո եղան բանակցություններ, որի հետևանքով մենք տեսանք, որ կա համաձայնություն»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է լինի բանակցային գործընթաց բոլոր քաղաքական միավորումների միջև:

Քաղաքական գործիչը շեշտեց, որ այսուհետ օրենքն է գերակայելու, դա է ցուցում նաև Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը, որն ուղղված է կոռեկտ-հավասար դաշտ ձևավերուն: «Ես հուսով եմ, որ բոլոր քաղաքական միվորները, որ գնալու են ընտրությունների, կգիտակցեն, թե դա ինչ ընտրություններ են: Այսինքն, պատրասվելիս արդեն պետք է ներկայացնեն՝ ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, ինչպիսի թիմ եմ ունենալու, ինչ ծրագիր են ունենալու: Սա լավագույն շանսն է՝ նոր մշակույթի սկիզբը դնենք»:

Այն հարցին՝ միթե մինչև հոկտեմբերի 2-ը ուժեր կային, որ չէին հասկացել՝ երկրում իրավիճակ է փոխվել, նշեց. «Չէի ասի, որ չէին հասկացել, ինձ թվում է՝ բոլորը վաղուցվանից հսկացել են: Ուղղակի տեղի ունեցավ մի գործընթաց, որը բերեց բոլորին բանակցությունների սեղան»:

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարությանը, որ իրենց վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանն ասաց, որ այդ բոլոր պատգամավորները թող խոսեն և արտահայտվեն, թե ով է իրենց վրա ճնշում գործադրել և Աշոտյանն էլ անուններ նշի՝ շեշտելով, որ նման տեղեկություններից չպետք է վախենալ, այլ դրանք նպաստում են ճիշտ իրավիճակի մեջ հայտնվելուն:

Ինչ վերաբերվում է ապագայի խորհրդարանի կազմին, Պողոսյանն ընդգծեց, որ կցանկանար այնտեղ տեսնել սկուզբունքային և ազնիվ գործիչների, ում հետ Հայաստանը կցանկանար առաջ գնալ: «Մինչև մտքի և գիտակցության փոփոխություն չլինի, կմնան միայն գեղեցիկ բառերը, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխութուն»,- եզրափակեց նա:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին