Կարևոր իրադարձություններ

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

10 Հոկտեմբեր, 2018 17:03
Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Երեկ երեկոյան կյանքից հեռացավ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է նաև «Մայնակ Գայլ» մականունով: Այսօր արդեն լուրեր տարածվեցին, որ նրա հայրենի գյուղի՝ Ծաղկահովիտի բնակիչները ցանկանում են, որ «Միայնակ Գայլ»-ը հուղարկավորվի Եռաբլուրում:

Shabat.am լրատվականը կապ հաստատեց  Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորային  Հակոբյանի հետ, ով մեզ ներկայացրեց հուղարկավորության կազմակերպման որոշ մանրամասներ.

«Արդեն հայտնի են հուղարկավորության հետ կապված մանրամասները՝ հոկտեմբերի 12-ին մեր գյուղում՝ Ծաղկահովիտում, մշակույթի տանը հոգեհանգստի արարողություն կկազմակերպվի, հոկտեմբերի 13-ին Խանդոյանի մարմինը կտարվի Երևան՝ Օպերա, որտեղ մարդիկ ևս հնարավորություն կունենան  նրան հրաժեշտ տալու, իսկ հոկտեմբերի 14-ին հուղարկավորությունը կլինի Եռաբլուրում »:

 

Լրահոս

Դիտել ավելին