Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

10 Հոկտեմբեր, 2018 16:27
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար:

Պաշտպանի խոսքով` Պավել Մանուկյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է և նա լուրջ բուժման կարիք ունի:

Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլը` հաշվի առնելով իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանի մահվան հանգամանքը:

Մեղադրող կողմը չառակեց միջնորդությանը:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Հոկտեմբերի 3-ին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ էին հայտարարել

 

Լրահոս

Դիտել ավելին