Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը

10 Հոկտեմբեր, 2018 15:49
Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը քիչ առաջ դատարանում հայտարարել են, որ դադարեցնում են  հացադուլը:

Պավել Մանուկյանը հուզված հայտարարել է, որ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը մեծ կորուստ է իրենց համար։

 «Արդարության մարտիկ կորցրեցինք։ Արայիկը կյանքի 49 տարիներից 30 տարին սեփական ազգի համար պայքարելով անցկացրեց»,- նշել է նա:

Այսօրվա նիստին Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը․ պաշտպանը, որպես գրավ առաջարկել է մեկ մլն դրամը։ 

Այժմ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում՝ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

 

Լրահոս

Դիտել ավելին