Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների վրա որեւէ ճնշում չի եղել. Փաշինյան

10 Հոկտեմբեր, 2018 15:35
Պատգամավորների վրա որեւէ ճնշում չի եղել. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  պատգամավորների վրա որեւէ ճնշում չի եղել եւ եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետեւ այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարեւանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են:

Այս կարծիքը նա հայտնել է՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե մի շարք պատգամավորների ճնշումներ են ենթարկել, եւ այդ պատճառով էլ նրանք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Նա նշել է նաև, որ ուրախ է, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնը եւ անհրաժեշտ արձագանք տվեցին։


Այն հարցին, թե ճնշումների հետեւանքո՞վ են տասնյակ պատգամավորներ հայտարարել, որ կողմ են, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի ունենան, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետեւ այսօր ԱԺ շատ պատգամավորներ իրենց հարեւանների, բարեկամների, երբեմն նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, եւ նրանք ուղղակի կարծում եմ առաջին հերթին իրենք իրեցն շրջապատի ճնշմանն են արձագանքում»։

Դիտակմանը, թե բացառու՞մ է, որ իշխանությունը զանգերի միջոցով ճնշում է բանացրել պատգամավորների վրա, Փաշինյանը արձագանեքել է.

 «Իշխանությունը իր ասելիքը հրապարակային ասել է եւ, իհարկե մարդկանց հետ եղել են կոնտակտներ՝ հրապարակային հայտարարությունների համատեքստում»։

 

Լրահոս

Դիտել ավելին