Կարևոր իրադարձություններ

Երևանի նորընտիր քաղաքապետը կշրջի նաև երթուղայինով

10 Հոկտեմբեր, 2018 15:06
Երևանի նորընտիր քաղաքապետը կշրջի նաև երթուղայինով

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։

Այս մասին նա հայտնել է այսօր ՝Երեւանի ավագանու առաջին նիստից հետո: Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվել են՝ արդյոք շարունակելու է երթեւեկել հեծանիվով, ինչպես որ նախկինում արել է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով»։

Հայկ Մարությանը հայտնել է նաեւ, որ աշխատանքի է գալու առանց փողկապի։ Ի դեպ՝ Երեւանի ավագանու առաջին նիստին քաղաքապետն առանց փողկապի էր։

 

Լրահոս

Դիտել ավելին