Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային օրեր կլինեն հոկտեմբերի 20-ը և նոյեմբերի 3-ը

10 Հոկտեմբեր, 2018 12:26
Հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային օրեր կլինեն հոկտեմբերի 20-ը և նոյեմբերի 3-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց համապատասխանաբար հոկտեմբերի 20-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Որոշման նախնական տարբերակում նշված էր, որ աշխատանքային օրերը տեղափոխվեն հոկտեմբերի 20-ին եւ 27-ին, սակայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, նաև՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն է. նա առաջարկեց աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունելի համարեց այդ առաջարկը եւ այն ընդունվեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի ընթացքումն Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին