Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

10 Հոկտեմբեր, 2018 11:47
Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Մեր խմբակցությունում այնքան մեծ ընդդիմություն կա, որ այլ ընդդիմության կարիք էլ չունենք։ Այս մասին այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում առաջին համար Հայկ Մարությանը։

 Ավագանու 65 մանդատից 57-ը բաժին է ընկել «Իմ քայլը» դաշինքին։

Հայկ Մարությանը խոստովանեց, որ առաջին աշխատանքային օրը թեև մի քիչ հուզված է, բայց տրամադրությունը աշխատանքային է, զգում է պարտավորվածություն երևանցիների բոլոր հույսերը արդարացնելու համար։


Ավագանու առաջին նիստում գրանցվել է 58 անդամ, նիստը իրավազոր է։ Առաջին նիստը վարում է «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը։

Քանի որ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին, Լիլիթ Պիպոյանը հայտարարեց, որ Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ։

 

Լրահոս

Դիտել ավելին