Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների վերաբերյալ

10 Հոկտեմբեր, 2018 10:48
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների մասին տեղեկատվության առնչությամբ: Հաղորդագրությունում ասված է.

«Քիչ առաջ ArmLur.am լրատվական կայքում տեղեկաություն էր հրապարակվել, ըստ որի՝ Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցներ են հնչել, և զոհ կա։ Թեև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել ո՛չ հիվանդանոցներից, ո՛չ էլ քաղաքացիներից, սակայն ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության ծառայողները հրապարակված տեղեկատվությունը ստուգելու նպատակով համապատասխան միջոցառումներ են իրականացրել և՛ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում, և՛ այլ վայրերում։

Այս պահի դրությամբ կրակոցների վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել։ Միջոցառումները շարունակվում են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին