Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Կառավարության նիստում այսօր մարզպետներ կնշանակվեն․ «Ժամանակ»

10 Հոկտեմբեր, 2018 10:12
Կառավարության նիստում այսօր մարզպետներ կնշանակվեն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերը նոր մարզպետներ կունենան։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը։

Մասնավորապես՝ առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին։ Վայոց ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարն էր։

Իսկ Լոռու մարզպետ կդառնա փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Վերջինս հայտնի դարձավ նրանով, որ նախկին ԲՀԿ-ական մարզպետի հետ խնդիրներ էր ունեցել և դիմել էր ոստիկանություն՝ մարզպետարանի մոտ սխալ կայանված ծառայողական մեքենայի վարորդին տուգանելու համար»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին