Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀԿ-ական պատգամավորներն էնքան «բեխաբար» են իրարից․ «Հրապարակ»

10 Հոկտեմբեր, 2018 08:27
ՀՀԿ-ական պատգամավորներն էնքան «բեխաբար» են իրարից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ական պատգամավորներն էնքան «բեխաբար» են իրարից, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ առանձին-առանձին, նույնաբովանդակ 2 նախագիծ են ներկայացրել։ Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը․ գործող օրենքով նրա անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը, վերջինս պաշտոնն ստանձնելուն պես նրան զրկել էր թիկնազորից։ Իրենց հերթին Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանը եւս նույնանման նախագիծ են ներկայացրել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովից տեղեկացրին՝ քանի որ ժամանակային առումով Հակոբյանի նախագիծն ավելի վաղ է ներկայացվել, ԱԺ կներկայացվի նրա նախագիծը․ մնում է  մինչեւ ԱԺ լուծարումն ընդունվի»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին