Կարևոր իրադարձություններ

Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին

09 Հոկտեմբեր, 2018 23:33
Ալիևը  բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին

Ինչպես փոխանցում է «Թրենդ» գործակալությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին:

 

Ալիևի իր խոսքում նշել է, որ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ելույթով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանը նվիրված կառավարական նիստում:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ալիևի հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին