Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ԱԺ պատգամավորները որոշեցին ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը

09 Հոկտեմբեր, 2018 19:08
Ինչո՞ւ  ԱԺ պատգամավորները որոշեցին ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Թե ինչո՞ւ որոշեցին գնալ այդ քայլին Հայաստանի քրդական համայնքի ղեկավար,  ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը Shabat.am-հետ զրույցում ասաց.

«Մենք, որպես ազգային փոքրամասնություն ելնելով մեր ժողովրդի շահերից, որոշեցինք կանգնել ժողովրդի իշխանության կողքին: Բնական է ամեն մի խմբակցություն կուզենար, որ իր պատգամավորները լինեն իրենց շարքերում, բայց իրադարձություններ են փոխվել:

Մի շարք հանրապետական կուսակցության պատգամավորներ դուրս են եկել խմբակցությունից և գործում են առաձին՝ իրենց մտքի, իրենց խղճի թելադրանքով»:

Նույն հարցին պատասխանեց նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը.

«Մայիսի 8-ին ես քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին արդեն  հայտնել եմ իմ դիրքորուշումը: Հենց այդ օրվանից գրեթե ամեն օր իմ խոսքում ասել եմ,  որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, իմ այս դիրքորոշման պատճառով կոնֆլիտ եմ ունեցել խմբակցության հետ և մայիսի 29-ին հեռացել եմ խմբակցությունից: Իմ երեկվա ստորագրությունը նախորդ ամիսների քաղաքական իմ դիրքորոշման արդյունք էր: Երեկա ստորագրությունից հետո ես իմ նախկին գործընկերների հետ չեմ շփվել և այս թեման չեմ քննարկել»:

 

Լրահոս

Դիտել ավելին