Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում որպես հերթապահ հինգ-վեց մարդ կպահեն, ովքեր ՀՅԴ-ի հետ կդառնան ընդդիմություն. Հրանուշ Խառատյան

09 Հոկտեմբեր, 2018 18:44
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
ՀՀԿ-ում որպես հերթապահ հինգ-վեց մարդ կպահեն, ովքեր ՀՅԴ-ի հետ կդառնան ընդդիմություն. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պառլամենտական թավշյա հեղաշրջում: Մտորումներ ՀՀԿ-ԲՀԿ մայիսյանների թավշյա դեկտեմբերիկացման շուրջ: Թավշյա կուսակցության սպառնալիքներով

Մտածում եմ, եթե մի երկու օր էլ այսպես շարունակվի, գուցե այլևս արտահերթի կարիք առհասարակ չլինի: Դե մարդիկ անցնցում, սիրո և հանդուրժողականության մթնոլորտում թավշյա անցում են կատարում, նրանց անցումային սերը հո չե՞ն մերժելու: Դա անհանդուրժողականություն կլինի: Եթե ԱԺ «ԵԼՔ» դաշինքի խմբակցությունն իր դռները բացի թավշյա «դեկտեմբերիկների» առաջ, հեղափոխության թավիշի վրա սղղալով հոծ զանգվածով այդ դռնից ներս կսահեն, կդառնան թավշյա պառլամենտի թավշյա մեծամասնության թավշյա պատգամավորներ: «Ժողովրդի կողմից ընտրված» ՀՀԿ-ի ռեյտինգային բարձր ցուցանիշներով պատգամավորները կխաբեն իրենց «ընտրողներին» և կդադարեն ՀՀԿ լինել: Թավշյա պատգամավորները հենց առաջին իսկ ԱԺ նիստին թավշյա քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանին վարչապետ կառաջադրեն և կընտրեն: Դա կարող են անել նաև առանց ԵԼՔին անդամակցելու: Բոլոր դեպքերում ԱԺ լուծարման և նոր ընտրությունների կարիքը չի լինի, անցումային թավշյա փուլը կավարտվի: ՀՀԿ-ում որպես հերթապահ հինգ-վեց մարդ կպահեն, ովքեր ՀՅԴ-ի հետ կդառնան ընդդիմություն: Մինչև հասարակությունն ուշքի կգա, թավշյա պառլամենտականները թավշյա ճառերով կհաստատվեն իրենց նոր, թավշյա կերպարում, «կձևավորվեն» որպես թավշյա կուսակցություն՝ հանրությանը թողնելով իրենց թավիշի որակը շոշափելով ստուգելու մխիթարությունը: Այս ամենը կանեն «ժողովրդի պահանջին» «համապատասխան»՝ ժողովրդից հերթական անգամ խլելով իր պահանջը ձևակերպելու և առաջադրելու հնարավորությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին