Կարևոր իրադարձություններ

Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել փողոցին զբաղեցնելու համար. քաղաքագետ

09 Հոկտեմբեր, 2018 18:13
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել փողոցին զբաղեցնելու համար. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառույկան հուշագրի տեքստի երկու կետը Փաշինյանի պահանջներն են, մյուս երկուսը՝ Ծառուկյանի։

Առաջին երկու կետով Ծառուկյանը պարտավորվում է աջակցել խորհրդարանը ցրելու գործում, իսկ մյուս երկու կետերով Փաշինյանը պարտավորվում է 1․ չխանգարել ԲՀԿ-ին մտնել հաջորդ խորհրդարան ․ "Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա" և 2․ չխոչընդոտել Ծառուկյանի բիզնես գործունեությանը․ "Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել ․․․ Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ"։

Իսկ ՀՀԿ-ի պատգավավորները հանձնվել են որոշակի պայմաններով, ինչի համար հանդիպել են փոխվարչապերի հետ, այլ քննարկման թեմա նրանք չունեին էլ։

Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել Փողոցին զբաղեցնելու համար։ Հաջորդ թեման կարող է լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին, որոնց դեմ ազգը պետք է համախմբվի վարչապետի շուրջը։

Այդ ընթացքում հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն։ Քոչարյանի լրտեսներին սկսելու են փոխարինել Ալիևի, Էրդողանի, հատուկ դեպքերում ՝ Պուտինի լրտեսները։

Հնարավոր է, որ եկող ընտրությունների ժամանակ հիմնական թեման կլինի արտաքին խնդիրները»։

 

Լրահոս

Դիտել ավելին