Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը

09 Հոկտեմբեր, 2018 17:41
Պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն կողմ արտահայտվող ՀՀԿ–ական պատգամավորների քայլին, նշել է, որ մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ։

«Մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, եւ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք չեն հայտնել։ Կարծիքի նման փոփոխությունը պայմանավորում եմ նրանով, որ մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը։ Անգամ որոշ պատգամավորների վրա փորձում էին գտնել արտերկրից ճնշումներ գործադրելու հնարավորություններ։ Չեմ բացառում, իհարկե, որ եղել են նաեւ ինքնակամ կարծիք հայտնողներ»,– ասել է Աշոտյանը։

Աշոտյանը չի մանրամասնել, թե խոսքն ինչ ճնշումների մասին է. «Ես ասացի այնքան, ինչքան ասացի։ Իմ տեղեկություններով, ճնշումներ եղել են, բայց չեմ բացառում նաեւ՝ ինքնուրույն դարձի եկողներ են եղել, ինչպես սիրում է ընդդիմադիր մամուլն ասել։ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ բաշխել, ֆեյսբուքյան ստատուսներով գրում է՝ ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել։ Այդ գործընթացը, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստթղթեր թողարկել։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որ պետք է նման ինդուլգենցիաներով զբաղվի։ Ինդուլգենցիաներ բաշխողի անունը Նիկոլ Փաշինյան չէ, այլ Հիսուս Նազովրեցի է եղել»։

 

Լրահոս

Դիտել ավելին