Կարևոր իրադարձություններ

Պարոն վարչապետին որոշ տեղեկություններ թյուր էին մատուցված. Վահե Էնֆիաջյան

09 Հոկտեմբեր, 2018 17:27
Պարոն վարչապետին որոշ տեղեկություններ թյուր էին մատուցված. Վահե Էնֆիաջյան

Աժ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ում քաղաքական և բովանդակային առումով որևիցե բան չի փոխվել և առաջին իսկ օրվանից իրենք սատարում են ու մասնակից են հեղափոխությանը:

Էնֆիաջյանը որպես ապացույց բերել է երեկվա հուշագիրը:

Իսկ թե ինչու ընդամենը մի քանի օր առաջ բոլորովին այլ համոզման էին, Էնֆիաջյանը նշել է, որ ընտրությունների հետ կապված մինչև մեկ տարի ժամկետ էր նշված, և իրենք կողմ են քվեարկել այդ որոշմանը:


«Դեռևս ամիսներ առաջ Գ. Ծառուկյանի կողմից հայտարարվեց՝ ԲՀԿ-ն, «Ծառուկյան դաշինքը» պարոն Փաշինյանի հետ քննարկելու ընթացքում պատրաստ է արտահերթի գնալ հունիս ամսին, այսինքն՝ դեկտեմբերի հարց չկար, դետալային հարցեր կային, որ պետք է քննարկվեին»,- ընդգծել է պատգամավորը:

Էնֆիաջյանն այս հակասությունների պատճառ է համարում քննարկումների բացակայությունը. «Բայց Ծառուկյանի հայտարարությունը հստակ է, որ ժողովրդի կողքին է, և ժողովրդի պահանջն ու ցանկությունը մեզ համար կարևոր է, ինչը արտացոլում է հուշագրում»,-ասել է նա:


Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վարչապետը նախագծի ընդունումից հետո ԲՀԿ-ին անվանեց հակահեղափոխական, Վահե Էնֆիաջյանը շեշտեց. «Կարծում եմ՝ պարոն վարչապետին որոշ տեղեկություններ թյուր էին մատուցված: Ես վստահ եմ, որ եթե թյուր չլինեին, որ մեր մեջ փոխըմբռնում չկա, նման բան չէր լինի»,- հավելել է նա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին