Կարևոր իրադարձություններ

Աշնանային գրիպներից ազատվելու միակ տարբերակը

09 Հոկտեմբեր, 2018 17:24
Աշնանային գրիպներից ազատվելու միակ տարբերակը

Աշնանը շատերն են տառապում գրիպից: Ոմանք կարծում են դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը պատվաստվելն է, իսկ ոմանք էլ կտրականապես դեմ են պատվաստմանը: Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Հակոբյանը Շաբաթ լրատվականին նրկայացրել է գրիպի դեմ պայքարի լավագույն եղանակը:

- Արդեն աշուն է և առջևում ցուրտ եղանակներ են, արդյո՞ք պետք է պատվաստվել գրիպի վիրուսի դեմ:

- Երբ պատվաստվում եք, Ձեր իմունային համակարգը արտադրում է հատուկ պաշտպանիչ սպիտակուցներ՝ հակամարմիններ, որոնք պաշտպանում են Ձեզ պատվաստանյութում ներառված վիրուսներից: Այդ պատճառով կարևոր է պատվաստվել` խուսափելու համար գրիպի բարդություններից:

- Այդ դեպքում ինչու՞ պետք է պատվաստվել ամեն տարի: Մի անգամ արտադրված հակամարմինները բավական չե՞ն։

- Գրիպի վիրուսները շատ արագ մուտացիայի են ենթարկվում, ուստի հնարավոր է նախորդ տարվա պատվաստանյութը չպաշտպանի այս տարվա վիրուսներից: Ամեն տարի գրիպի նոր պատվաստանյութեր են ստեղծվում:Բացի այդ հակամարմինները, որոնք առաջանում են պատվաստանյութում առկա վիրուսների հանդեպ, ժամանակի ընթացքում կարող են պակասել: Ահա մեկ այլ պատճառ ամեն տարի գրիպի դեմ պատվաստվելու համար:

- Ո՞վ պետք է ստանա գրիպի պատվաստանյութը:

- Ամենամյա գրիպի պատվաստումներ խորհուրդ է տրվում 6 ամսականից բարձր յուրաքանչյուր անձի: Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց համար, մասնավորապես `հղի կանայք, տարեցներ և երեխաներ: 2017 թ. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է երեխայի գրիպից մահանալու ռիսկը: Կան մի շարք քրոնիկական վիճակներ, որոնք կարող են մեծացնել գրիպի բարդությունների առաջացման հավանականությունը: Հատկապես կարևոր է պատվասվելը բրոնխիալ ասթմայի, քաղցկեղի, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի, շաքարային դիաբետի, ՁԻԱՀ-ի,երիկամի կամ լյարդի հիվանդությունների, ճարպակալման դեպքերում:

- Ի՞նչ ալերգիկ բարդություններ կարող է առաջացնել պատվաստումը։

- Ցանկացած պատվաստոնյութ ունի իր կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են լինել ալերգիկ եւ ոչ ալերգիկ բնույթի, գրիպի պատվաստանյութի դեպքում ալերգիկ ռեակցիաները մինիմալ են

- Կա այսպիսի վարկած, որ եթե հիվանդը ունի ալերգիա ձվից, ապա չի կարող ստանալ պատվաստում։

- Քանի որ գրիպի պատվաստանյութը չնչին քանակի ձվի սպիտակուց է պարունակում, ապա շատերը կարծում են, որ եթե ունեն ալերգիա ձվից, ուրեմն չպետք է պատվաստվեն:Սակայն իրականում պատվասումն արգելված է միայն այն անձանց, ովքեր իրենց կյանքում երբևէ ունեցել են սուր ալերգիկ ռեակցիա գրիպի պատվաստանյութի հանդեպ և չի արգելվում ձվից ալերգիա ունեցող անձանց: Ամեն դեպքում պատվաստման կամ ալերգիայի ցանկացած մտահոգության դեպքումճիշտ կլինի խորրդակցել բժիշկի հետ: Ի վերջո, մենք կարող ենք ըդհանուր հարցերի միջոցով իրազեկել քաղաքացիներին, բայց իմունիտետի բարձրացումը, ալեգիաների կանխարգելումը կամ բուժումը պահանջում են բժշկի անհատական խորհրդատվություն կամ աշխատանք:

- Իսկ մարդիկ ինչպե՞ս կարող են իրենց անհատական հարցերը ուղղել Ձեզ, թե դուք միայն գիտական և մանկավարժական գործունեություն եք իրականացնում:

- Մեր ամբիոնը կլինիկական է, այսինքն՝ մենք կատարում ենք նաև պրակտիկ աշխատանք պացիենտների հետ: Մարդիկ կարող են իրեց հարցրով դիմել թե ինձ և թե մեր տարբեր բուժհաստատություններում աշխատող բազմաթիվ ահեստավարժ բժիշկների:

 

Լրահոս

Դիտել ավելին