Կարևոր իրադարձություններ

Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ. Աննա Հակոբյան

09 Հոկտեմբեր, 2018 17:03
Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ. Աննա Հակոբյան

«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ կյանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել  ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Ի ուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նշել է, որ տեղյակ է,որ այդ թեմայի շուրջ կան բազմազան կարծիքներ ու շատ զգուշացումներ, որոնցից անմասն մնալ հնարավոր չէ:

«Ինչ-որ մի պահ սկսում ես կասկածել, բայց իրականում իմ վստահությունը մեր առողջապահության համակարգի նկատմամբ, մեր բժիշկների նկատմամբ բարձր է, և ես կարծում եմ, որ եթե իրենք ուսումնասիրել են և դեմ չեն ու խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութը, ուրեմն ես վստահում եմ ու իմ երեխային այդ պատվաստումը կանեմ»,- ասել է Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին