Կարևոր իրադարձություններ

Հայաստանի քաղաքացին տուժել է Ռուսաստանում կամուրջի փլուզման հետևանքով

09 Հոկտեմբեր, 2018 14:45
Հայաստանի քաղաքացին տուժել է Ռուսաստանում կամուրջի փլուզման հետևանքով

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզում կամուրջ է փլուզվել, որից տուժել է Հայաստանի քաղաքացի: Հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ կամուրջն ընկել է դրա տակով անցնող երկաթգծի վրա:

ՌԴ ԱԻՆ-ի տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին կամրջի տակով բեռնատար էր անցնում, իսկ ներքևում՝ գնացք:

Բեռնատարի վարորդին՝ 1970թ. ծնված ՀՀ քաղաքացուն, վնասվածքներով հոսպիտալացրել են: Նա աշխատում էր տեղացի ձեռնարկատիրոջ մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին