Կարևոր իրադարձություններ

107 անձ անվանական զենք է ստացել 10 տարվա ընթացքում

09 Հոկտեմբեր, 2018 14:34
107 անձ անվանական զենք է ստացել 10 տարվա ընթացքում

2006-2017 թվականներին 107 անձ ստացել է անվանական զենք, սակայն նրանց անուններն այդպես էլ չի հաջողվել պարզել: Նշել է «Հետք» պարբերականի լրագրող Դիանա Ղազարյանը։

Վերջինիս հայտնել է, որ կառավարությունը անուններ չի նշել՝ պատճառաբանելով, որ իրավական ակտեր են, անձնական տվյալներ են, ծառայողական օգտագործման գաղտնիք են պարունակում և այլն։

Դ. Ղազարյանի խոսքով, պետբյուջեից որևէ գումար չի հատկացվել այդ զենքերի ձեռք բերման համար, բայց որտեղից են ձեռք բերել, կառավարությունը չի ասել։ Նա նշեց, որ տեղեկատվության համաձայն 2015-16 թվականներին ոստիկանության որոշումներով երեք անվանական զենք ուժը կորցրած են ճանաչվել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ անձանց ցուցակը գաղտնի է պահվում ու պատճառաբանվում է անհատական տվյալներով, ինչը բացարձակ անհիմն է, իրավունքի հետ ոչ մի առնչություն չունի։

«Դրանք պարգևատրական զենքեր են, ինչ որ բանի համար պետությունն ինչ-որ անձանց պարգևատրել է։ Երբ որ մեդալներ են բաժանում, գաղտնի՞ են պահում։ Ոչ, չնայած անհատական տվյալ է։ Հասարակությունը պետք է  իմանա, թե ում ինչի համար են պարգևատրում, ինչու։ Ինչ վերաբերում է զենքին, առավել ևս՝ ես պետք է իմանամ իմ պետությունը ում ձեռքը զենք տվեց ու  այդ մարդու հետ հարաբերվելիս էլ կանխատեսեմ՝ ինչ կարող է անել»,- ասաց նա։

Խոսելով խստացումների մասին, փաստաբանը նշեց, որ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների չնչին տոկոս են կազմում հրազենով կատարվածները, հիմնականում այլ գործիքներ են կիրառվում։

«Հանցագործությունները կանխելու ճանապարհին այլ կարևոր հարցեր կան կարգավորելու, քան զենքն է։ Զենքի համար պետք է հստակ սահմանվի՝ ով իրավունք ունի զենք կրել, ինչ չափանիշների  պետք է անձը համապատասխանի, ինչ կերպ ձեռք բերվի ու պահպանման կանոնները ինչպիսին լինեն։ Անձը, ով տիրապետում է  զենքին, պարտավոր է ենթարկվել այդ կանոններին»,- ասաց Ե.Վարոսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին