Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    550
    558

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը

09 Հոկտեմբեր, 2018 13:26
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
Վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

«ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից:

Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով.

1. այդ օրը ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն,

2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն:

Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը, որն այդքան խնամքով ներդրված էր ժողովրդական լայն զանգվածների մեջ, և Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:

Շնորհավորում եմ բոլորիս մուտքը Նոր քաղաքական իրականություն

Բարի երթ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին