Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հուշագրի ստորագրումը Ծառուկյանի քայլն էր՝ փրկելու հեղինակության պահպանման վերջին հնարավորությունը

09 Հոկտեմբեր, 2018 13:06
Հուշագրի ստորագրումը Ծառուկյանի քայլն էր՝ փրկելու հեղինակության պահպանման վերջին հնարավորությունը

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև կնքվեց 2018 թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Հուշագրի ստորագրման վերաբերյալ Shabat.am լրատվականի հետ  զրույցում կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ըստ նրա՝ այն, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը այլևս անշրջելի է, պարզ էր դեռ հոկտեմբերի երկուսի երեկոյան իրադարձություններից:

«Երբ հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվեցին ԱԺ-ի մոտ և այստեղ  աղմկոտ օրինագիծն ընդունած ուժերին պարզապես մնում էր հետևյալը ՝ շարունակել անիմաստ դիմադրությունը և էլ ավելի ծանր վիճակու՞մ հայտնվել, թե՞ գտնել հասարակության հետ, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության որևէ եզր և գոնե փրկել իրենց հետագա չափազանց ծանր հեռանկարներից: Եվ այս տեսանկյունից կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագրի ստորագրումը հենց այդ ուղղությամբ Ծառուկյանի քայլն էր՝  կարողանալ փրկել հեղինակության և հանրային ընկալելիության վերջին հնարավորությունը»:

Այն նկատառմանը, որ ստորագրված հուշագրում հստակ նշված են այն բոլոր կետերը, որոնք պարտավորվում է «Ծառուկյան  դաշինքը», բայց այնտեղ չկա ոչ մի կետ այն մասին, թե ի՞նչ պատասխանատվություն կկրի  «Ծառուկյան  դաշինքը», եթե չկատարի հուշագրով սահմանված պարտավորությունները, արդյոք դա չի՞ պարունակում ինչ-որ ռիսկեր, Հակոբ Բադալյանը պատասխանեց.

«Հուշագիրը իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ բնականաբար, հուշագրի ուժը ավելի շատ բարոյական է: Մենք իհարկե կարող ենք խոսել ռիսկերի մասին, որ որևէ քաղաքական ուժ կարող է հետ կանգնել այդ պայմանավորվածությունից, բայց այստեղ ավելի մեծ են այդ հետ կանգնող ուժի, ոչ թե հասարակության ռիսկերը: Հետ կանգնելու որևէ մտադրությունից առաջ տվյալ ուժը պետք է մտածի հասարակության արձագանքի մասին: Այս տեսանկյունից իհարկե իրավաբանական ուժ չունի, որևէ պարտավորեցնող ուժ չունի հուշագիրը, բայց ունի  բարոյական ուժ և հեղափոխական այս իրավիճակում,  ես կարծում եմ՝ բարոյական ուժը նույնիսկ ավելի պարտավորեցնող է, քան իրավականը:  Հոկտեմբերի 2-ին դա տեսան նաև խորհրդարանի բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին աղմկահարույց օրինագծին»:

Հարցին, թե արդյոք Փաշինյանը ՀՅԴ-ի հետ էլ կգնա  այս ձևաչափի բանակցության ու այսպիսի հուշագրի ստորագրման, քաղաքական մեկնաբանը նշեց.

«Ես կարծում եմ, որ ոչ թե Փաշինյաննն է գնում այսպիսի բանակցությոան, այլ «Ծառուկյան դաշինքը» կամ ՀՅԴ-ն են գալիս բանակցության, քանի որ այստեղ խնդիր ունեն հենց այդ ուժերը: Նրանք են կատարել հասարակության հանդեպ չափազանց ծանր մի քայլ՝ ոտնձգություն հանրության հաղթանակի հանդեպ: Այս տեսանկյունից նրանք են գալիս հասարակության հետ բանակցելու՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որպեսզի գոնե հետագայում այդ լարվածությունը հարթվի, սահուն անցում կատարվի և հասարակությունը շատ խիստ չլինի իրենց նկատմամբ: Հոկտեմբերի 2-ին այդ մարդիկ տեսան, թե ինչ է նշանակում հասարակության հանդեպ դրսևորել ցինիզմ և երեսպաշտություն՝  հիմա, երբ ապրիլ -մայիսից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ հասարակության  և իրականության հետ»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին